Logo

Daily Mail. «Ռեդ Բուլի»՝ պաշտոնանկ արված ղեկավարը կարող է խոշոր փոխհատուցում ստանալ

19:16 / 11.07.2025Ֆորմուլա 1
null

Ֆորմուլա 1-ի ավստրիական «Ռեդ Բուլ» թիմի՝ պաշտոնանկ արված ղեկավար Քրիստիան Հորները կարող է 66 միլիոն ֆունտ (մոտ 90 միլիոն դոլար) փոխհատուցում ստանալ, հաղորդում է Daily Mail-ը։

Հորների պայմանագրի ժամկետի ավարտին դեռևս 5,5 տարի կար, նրա տարեկան աշխատավարձը 12 միլիոն ֆունտ էր: 

«Փաստաբանները, հավանաբար, կպնդեն պայմանագրի մնացած մասի ամբողջական վճարման պահանջը: Հորները կարող է ստանալ 66 միլիոն ֆունտ», - գրել է հեղինակավոր աղբյուրը:

Հիշեցնենք, որ Հորներն ավստրական թիմը ղեկավարում էր հիմնադրման ժամանակվանից` 2005 թվականից:

fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner