Կևին Դե Բրույնեն «Նապոլիում» մինչմրցաշրջանային հատվածի առաջին մարզմանը ներկայացել է ակումբում շրջանառությունից հանված «10» համարի մարզաշապիկով։
«Աձուրիի» հանդերձարանում Դե Բրույնեի դարակի մոտ նույնպես «10» է գրված։
«Նապոլին» 2000 թվականին լեգենդար Դիեգո Արմանդո Մարադոնայի պատվին շրջանառությունից հանել է «10» համարի խաղաշապիկը։ Վերջին անգամ ակումբում այդ մարզաշապիկով հանդես է եկել իտալացի հարձակվող Քրիստիան Բելուչին։
34-ամյա Դե Բրույնեն վերջերս է ազատ գործակալի կարգավիճակում «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել «Նապոլի»։