«Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոյին, գրում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։
«Բիանկոներին» անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար մանկունիական գրանդին առաջարկել է 10+5 միլիոն եվրո։ «Ման. Յունայթեդը» դեռ չի պատասխանել առաջարկին։
25-ամյա եզրայինն անգլիական ակումբ է տեղափոխվել 2021թ. հուլիսին, 83 խաղում 12 գոլ է խփել, կատարել 6 ասիստ։
Ջեյդոն Սանչոն նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Չելսիում»։