Logo

ԵԱ-ի C դիվիզիոն. Հայաստանի Մ16 հավաքականը 50 միավորի առավելությամբ հաղթեց Մալթային

18:10 / 07.07.2025Բասկետբոլ
null

Ալբանիայում ընթացող բասկետբոլի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի երկրորդ խաղում Հայաստանի Մ16 հավաքականը 50 միավորի առավելությամբ ջախջախեց Մալթայի հասակակիցների թիմին` 96-46։

Հայաստանի հավաքականի խաղացողներ Քևին Քեշիշյանը (29 միավոր, 7 ռեբաունդ և 2 ասիստ) ու Էդգար Աղաբեկյանը (29 միավոր, 9 ռեբաունդ) դարձել են հանդիպման ամենաարդյունավետ բասկեբոլիստները։

Միքայել Պողոսյանի գլխավորած թիմը երկրորդ հաղթանակն է տարել A խմբում և ապահովել տեղը կիսաեզրափակիչում։

Հայ բասկետբոլիստները խմբային փուլի վերջին հանդիպումը կանցկացնեն հուլիսի 10-ին՝ մրցելով Ալբանիայի Մ16 հավաքականի դեմ։ Հանդիպման մեկնարկը` Երևանի ժամանակով 21:00-ին։

Եվրոպայի Մ16 առաջնություն, C դիվիզիոն

A խումբ

Մալթա - Հայաստան` 46-96 (14-27, 9-22, 5-30, 18-17)

fastnews-ads-banner