Logo

ԵԼ. Բիչախչյանի տպավորիչ գոլը հաղթանակ պարգևեց «Լեգիային»

01:06 / 11.07.2025Ֆուտբոլ
null

Վարշավայի «Լեգիան» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի շքեղ գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթանակ տարավ ղազախական «Ակտոբեի» դեմ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում:

Բիչախչյանը 25-րդ րոպեին մոտ 20 մետրից կատարած հուժկու հարվածով գրավել է մրցակցի դարպասը: 26-ամյա գյումրեցի ֆուտբոլիստը 64-րդ րոպեին փոխարինվել է:

Խաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ 2»-ով:

Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 17-ին Ղազախստանում, կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Եվրոպա լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղ

«Լեգիա Վարշավա» (Լեհաստան) - «Ակտոբե» (Ղազախստան)` 1-0

Վահան Բիչախչյան, 25

fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner