Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը Երևանում ընթացող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության երրորդ տուրում 71-77 հաշվով պարտվեց Իռլանդիայի հասակակիցների թիմին։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Հայաստանի հավաքականից Դանիել Կիրակոսյանն էր` վաստակելով 29 միավոր, կատարելով 6 ռեբաունդ ու 2 ասիստ։
Հայաստանի հավաքականը B խմբում պարտվել է բոլոր երեք խաղերում և 3 միավորով նախավերջինն է` չորրորդը։
Խմբային փուլի վերջին խաղում հայ բասկետբոլիստները հուլիսի 15-ին կմրցեն Էստոնիայի Մ20 թիմի դեմ, մեկնարկը` ժամը 20:00-ին։