Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը Երևանում ընթացող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության խմբային փուլի վերջին` չորրորդ խաղում 61-58 հաշվով հաղթել է Էստոնիայի հասակակիցների թիմին։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել Հայաստանի հավաքականի խաղացող Յուրա Մելիքյանը, որը դաբլ-դաբլ է գրանցել` վաստակելով 17 միավոր, կատարելով 16 ռեբաունդ ու 3 ասիստ։
Հայաստանի հավաքականն ավարտեց պայքարը B խմբում և 5 միավորով չորրորդ տեղում է։ Խմբի մյուս մասնակիցները` Լատվիան, Չեռնոգորիան, Իռլանդիան, Էստոնիան, մեկական խաղ ունեն անցկացնելու։
Չորրորդ տեղը զբաղեցնելու դեպքում Հայաստանի հավաքականը դուրս կգա փլեյ-օֆֆ ու կպայքարի 9-16-րդ տեղերի համար։