Կատալոնական «Էսպանյոլն» Իսպանիայի Լա լիգայի վերջին` 38-րդ տուրում տանը 2-0 հաշվով հաղթեց «Լաս Պալմասին» և պահպանեց իր տեղն առաջնությունում:
Զուգահեռ ընթացած խաղում «Լեգանեսը» տանը 3-0 հաշվով հաղթեց «Վալյադոլիդին», սակայն դուրս մնաց Լա լիգայից:
«Էսպանյոլը» 42 միավորով բարձրացավ 14-րդ տեղ, «Լեգանեսը» 40 միավորով զբաղեցրեց 18-րդ տեղը: Լա լիգայից Սեգունդա կնահանջեն նաև «Վալյադոլիդն» ու «Լաս Պալմասը»:
Իսպանիայի Լա լիգա, 38-րդ տուր
«Էսպանյոլ» - «Լաս Պալմաս»` 2-0 (տեսանյութ)
Խավի Պուադո, 65 (11մ), Պերե Միլա, 82