Լևերկուզենի «Բայերը» զգալի առաջխաղացման է հասել Էրիկ տեն Հագի հետ բանակցություններում, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նիդերլանդցի մասնագետը պատրաստակամություն է հայտնել ընդունելու թիմի ղեկը շաբաթվա ընթացքում գերմանական ակումբի ներկայացուցիչների հետ շփումներ ունենալուց հետո:
2024/25 մրցաշրջանի ավարտից հետո Չաբի Ալոնսոն կհեռանա «Բայերից»: