Logo

Գերազանցել է Սամփրասին և Բորգին. Ալկարասի նվաճումը

21:33 / 11.07.2025Թենիս
null

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում ATP-ի դասակարգման աղյուսակի թոփ-5 թենիսիստների դեմ մրցախաղերում ամենաշատ հաղթանակներն ունի (71.4%), հաղորդում է Opta-ն:

22-ամյա իսպանացին «Մեծ սաղավարտի» մրցաշարերում 14 անգամ հանդիպել է թոփ-5-ի ներկայացուցիչների, ունի 10 հաղթանակ և չորս պարտություն: 

Ալկարասն այս ցուցանիշով, որի հաշվարկը վիճակագրական ռեսուրսը կատարել է 1973 թվականի արդյունքներից սկսած, գերազանցել է Փիթ Սամփրասին (70.8%) և Բյորն Բորգին (70%), Ռաֆայել Նադալը չորրորդն է (68.8%), իսկ Մաթս Վիլանդերը՝ 5-րդը (65%)։

Հիշեցնենք, որ «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» կիսաեզրափակիչում չորս սեթում Ալկարասը 6-4, 5-7, 6-3, 7-6 հաշվով հաղթել է աշխարհի 5-րդ ռակետ Թեյլոր Ֆրիցին: Ալկարասը մրցաշարի գործող չեմպիոնն է, նա երրորդ տարին անընդմեջ կխաղա եզրափակիչում, որտեղ կմրցի Յանիկ Սիներ - Նովակ Ջոկովիչ զույգի հաղթողի դեմ:

fastnews-ads-banner