Ավանդական ուշուի Հայաստանի հավաքականի անդամները 11 ոսկե, չորսական արծաթե և բրոնզե մեդալ են նվաճել Հունաստանի Հերակլիոն քաղաքում անցկացված Եվրոպայի 8-րդ առաջնությունում, հաղորդում է ԿԳՄՍ նախարարությունը:
Մեծահասակների կազմում հաղթողի կոչմանն արժանացել են 52 կգ քաշային Վահան Մկրտչյանը, 56 կգ քաշային Ժիրայր Պետրոսյանը, 60 կգ քաշային Արսեն Բաղրյանը, 70 կգ քաշային Դավիթ Վարդանյանը, 75 կգ քաշային Սևակ Մուսայելյանը և 90 կգ քաշային Գառնիկ Գալստյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել են 65 կգ քաշային Ռուբեն Մարգարյանը, 100 կգ քաշային Ալիկ Ալավերդյանը, ինչպես նաև Տանյա Հովհաննիսյանը՝ թաոլու մրցաձևում: Մեծահասակների պայքարում պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել 85 կգ քաշային Տիգրան Գևորգյանը:
Երիտասարդների պայքարում առաջին տեղը զբաղեցրել են 48 կգ քաշային Կարիոլինա Համբարձումյանը, 52 կգ քաշային Մանե Եգանյանը, 56 կգ քաշային Գևորգ Բաղդասարյանը, 60 կգ քաշային Էրիկ Վիրաբյանը, 70 կգ քաշային Դավիթ Բաղդասարյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է 52 կգ քաշային Կարեն Սահակյանը, լավագույն երրորդ արդյունքը ցույց են տվել 52 կգ քաշային Ռուբեն Մելքոնյանը, 65 կգ քաշային Տիգրան Թովմասյանը և 75 կգ քաշային Հրանտ Թադևոսյանը: