Logo

«Հիվանդությունն այլևս չի անհանգստացնում». Լուի վան Գալն ապաքինվել է քաղցկեղից

10:25 / 12.07.2025Ֆուտբոլ
null

Անվանի մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ բուժվել է քաղցկեղից, հայտնում է VI-ն։

«Հիվանդությունն այլևս չի անհանգստացնում։ Երկու տարի առաջ մի քանի անգամ ինձ վիրահատել են, ամեն ինչ շատ վատ էր։

Բարեբախտաբար, ամեն ինչ անցյալում է։ Այժմ լավ եմ։ Մի քանի ամիսը մեկ հետազոտություն եմ անցնում. կազդուրվում եմ»,- ասել է 73-ամյա մասնագետը։

Վան Գալը երեք տարի առաջ հայտնել էր, որ տառապում է շագանակագեղձի քաղցկեղով։ Այդ ժամանակ նա գլխավորում էր Նիդերլանդների ազգային հավաքականը։

fastnews-ads-banner