Logo

Խաչանովն ու Ավանեսյանը կմասնակցեն US Open-ին

18:24 / 16.07.2025Թենիս
Պաշտոնական
null

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը (53-րդ ռակետ) ու Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը (17-րդ ռակետ) կմասնակցեն «Մեծ սաղավարտի» տարվա վերջին՝ չորրորդ մրցաշար US Open-ին, տեղեկանում ենք մրցաշարի պաշտոնական կայքից:

ԱՄՆ բաց առաջնության 145-րդ խաղարկության հիմնական մրցաշարը կմեկնարկի օգոստոսի 24-ին և կավարտվի սեպտեմբերի 7-ին: 

Կանանց մենախաղի եզրափակիչը նշանակված է սեպտեմբերի 6-ին, իսկ տղամարդկանց մենախաղինը՝ սեպտեմբերի 7-ին:

Տղամարդկանց մենախաղի մասնակիցների ամբողջական ցանկը

Կանանց մենախաղի մասնակիցների ամբողջական ցանկը

fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner