Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» մրցակցի դաշտում 1-3 հաշվով պարտվեց Ֆինլանդիայի չեմպիոն ԿուՊՍ-ին։
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանը Սլովակիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր ու փոխարինվեց 65-րդ րոպեին։
Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց, չի վաստակել միավոր ու նախավերջին` 35-րդ տեղում է։ ԿուՊՍ-ը 5 միավորով բարձրացավ 9-րդ տեղ։
Պարտվեց նաև Լեհաստանի գավաթակիր «Լեգիան»` հյուրընկալվելիս 1-2 հաշվով զիջելով «Ցելյեին»։
Հյուրերի հայտացուցակից բացակայում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը թեթև վնասվածք ունի։
«Լեգիան» 3 միավորով 26-րդ տեղում է, «Ցելյեն» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ու 9 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը։
Կոնֆերենցիաների լիգա, Լիգայի փուլ, երրորդ տուր
«Ցելյե» (Սլովենիա) - «Լեգիա» (Լեհաստան)` 2-1
Նիկիտա Իոսիֆով, 72, Ժան Կարնիչնիկ, 77 - Կացպեր Ուրբանսկի, 17
ԿուՊՍ (Ֆինլանդիա) - «Սլովան»` 3-1
Քլինթոն Անտվի, 41, Պյոտր Պաժիշեկ, 48, Յակո Օկսանեն, 81 - Նինո Մարչելի, 3
Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`


