Երևանի «Փյունիկն» անսպասելիորեն պարտվեց Սան Մարինոյի «Տրե Ֆիորիի» դեմ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում` 0-1:
Սան Մարինոյում կայացած խաղի միակ գոլը 63-րդ րոպեին տպավորիչ հարվածով խփեց իտալացի կիսապաշտպան Մատեո Մանֆրոնին:
Խաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ»-ով: Դիմակայության պատասխան խաղը կանցկացվի հուլիսի 17-ին Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և ժամը 19:55-ից կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ»-ով:
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղ
«Տրե Ֆիորի» (Սան Մարինո) - «Փյունիկ» (Հայաստան)` 1-0
Մատեո Մանֆրոնի, 63