Logo

Կոնսեյսաուն ստիպված է հրաժարվել խոշոր գումարից՝ «Յուվենտուսի» ֆուտբոլիստ դառնալու համար

17:22 / 16.07.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիշկու Կոնսեյսաուն ստիպված է խոշոր ֆինանսական զիջում կատարել, որպեսզի ամբողջացնի իր տրանսֆերը Թուրինի «Յուվենտուս», հաղորդում է Sky Italy-ն:

Իտալական ակումբն ամբողջական համաձայնության է եկել «Պորտուի» հետ Կոնսեյսաուի տրանսֆերային իրավունքը 32 միլիոն եվրոյով ձեռք բերելու վերաբերյալ:

Տրանսֆերային գումարը բաժանվում է 4 մասի՝ 8-ական միլիոն եվրո: Դրան գումարվում է նաև նախորդ մրցաշրջանի վարձակալության համար արդեն իսկ վճարված 9,5 միլիոն եվրոն, և տրանսֆերի արժեքը գերազանցում է 40 միլիոնը:

Չնայած ակումբների համաձայնությանը՝ գործարքը կարող է կայանալ միայն այն դեպքում, եթե Կոնսեյսաուն հրաժարվի տրանսֆերային վճարի 20% բաժնեմասից, որը պետք է վճարվի նրան։ Այդ կետը վերջին խոչընդոտն է նախքան տեղափոխության պաշտոնական հաստատումը, և «Պորտուն» ֆուտբոլիստին որոշում կայացնելու համար 24 ժամ է տվել:

22-ամյա ֆուտբոլիստը տպավորել է «Յուվենտուսում» վարձակալությամբ խաղալու ընթացքում՝ 40 խաղում խփելով 7 գոլ, կատարելով 6 գոլային փոխանցում։ Չնայած «Էվերթոնի» հետաքրքրությանը, որը, ըստ լուրերի, պատրաստ էր վճարել 30 միլիոն եվրո հրաժարագինը, Կոնսեյսաուն հստակեցրել է, որ ցանկանում է խաղալ միայն «Յուվենտուսում»։

fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner