Logo

Լեգենդար Լուսիոն վերակենդանացման բաժանմունքում է

20:26 / 18.05.2025Ֆուտբոլ
null

Բրազիլիայի ազգային հավաքականի և Միլանի «Ինտերի» լեգենդար, նախկին պաշտպան Լուսիոն վերակենդանացման բաժանմունքում է, հայտնում է Globo-ն:

47-ամյա Լուսիոն կենցաղային պայմաններում եղած պայթյունի հետևանքով այրվածք է ստացել: Նրա մարմնի 18 տոկոսը երկրորդ աստիճանի այրվածք ունի: Բարեբախտաբար, աշխարհի 2002 թվականի չեմպիոնի կյանքին վտանգ չի սպառնում: Նա Hospital Brasília-ի վերակենդանացման բաժանմունքում է՝ անընդհատ հսկողության տակ:

La Gazzetta dello Sport-ը հաղորդում է, որ Լուսիոն հոսպիտալացվել է մայիսի 15-ին: Նա գիտակից, կայուն վիճակում է:

Լուսիոն պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հայրենիքում, նախքան 2001 թվականին Եվրոպա տեղափոխվելը, երբ միացել է «Բայերին»։ Այնուհետև նա հինգ տարի խաղացել է «Բավարիայում», 2009 թվականին տեղափոխվել է «Ինտեր», որտեղ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ նվաճել է երեք տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի իր միակ գավաթը։ Լուսիոն պրոֆեսիոնալ ֆուտբոլից հեռացել է 2020 թվականին։

fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner