«Լիվերպուլը» նոր կենտրոնական հարձակվող է փնտրում և թիրախավորել է «Այնտրախտի» ռմբարկու Ուգո Էկիտիկեին, գրում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:
Ակումբներն արդեն սկսել են բանակցությունները՝ գործարքն իրականացնելու համար: Թիմի գլխավոր մարզիչ Առնե Սլոթն Էկիտիկեի խաղի մեծ երկրպագու է: «Լիվերպուլի» մրցակիցը տրանսֆերային այս մրցավազքում «Չելսին» է:
«Այնտրախտը» դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել: Ակումբի մարզական տնօրեն Մարկուս Կրյոշեն ֆուտբոլիստի համար շարունակում է պահանջել 100 միլիոն եվրո: