Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը «Բելգրանոյի» կազմում Արգենտինայի առաջնության առաջին տուրում տպավորիչ գոլ է խփել:
«Ուրականի» դեմ արտագնա խաղի 56-րդ րոպեին Սելարայանը հեռվից հարվածով գրավել է մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով 2-0:
«Բելգրանոն» հաղթել է 3-0 հաշվով: 33-ամյա հայ ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և ճանաչվել լավագույն խաղացող: