«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» ցանկանում են թիմ հրավիրել Չավի Սիմոնսին, տեղեկացնում է Bild-ը։
«Լայպցիգի» կիսապաշտպանի եղբայրը՝ Ֆաուստինոն, հայտնել է, որ Սիմոնսի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ուժեղ ակումբներ։ Նիդերլանդցին արդեն բանակցություններ է վարում եվրոպական թոփ ակումբների հետ։
«Լայպցիգը» կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը վաճառելու համար պահանջում է 70 միլիոն եվրո։
22-ամյա ֆուտբոլիստին իրենց կազմում են ցանկանում տեսնել նաև «Նյուքասլն» ու «Տոտենհեմը»։
Սիմոնսը 2024/25 մրցաշրջանում 33 խաղում խփել է 11 գոլ, կատարել է 8 ասիստ։