Լիոնել Մեսին «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ լարված հարաբերությունների պատճառով կարող է չմասնակցել իրեն նվիրված հրաժեշտի խաղին, որը կատալոնական ակումբը ծրագրում է անցկացնել 2026 թվականի ամռանը «Կամպ Նոու» ստադիոնում, հաղորդում է Marca-ն:
Արգենտինացին 2021 թվականին «Բարսելոնայից» հեռանալուց հետո շփում չի ունեցել Լապորտայի հետ: Միաժամանակ, նա մեծ հարգանք ունի իր հարազատ ակումբի նկատմամբ: Հրաժեշտի խաղին մասնակցության վերաբերյալ մինչև այժմ կատալոնական ակումբից Մեսիի հետ կապ չեն հաստատել:
Մեսին «Բարսելոնայի» համակարգում է եղել 2000-2021 թվականներին: Գլխավոր թիմի կազմում նա անցկացրել է 778 խաղ, խփել 672 գոլ և կատարել 303 ասիստ: Արգենտինացին կատալոնական ակումբի պատմության մեջ գլխավոր ռմբարկուն է: