Logo

«ՄՅՈՒ-ից հեռանալու դեպքում նա երկու անգամ ավելի լավ ֆուտբոլ կխաղա»․ Դե Լաուրենտիս

17:00 / 10.07.2025Ֆուտբոլ
null

«Նապոլիի» սեփականատեր Աուրելիո Դե Լաուրենտիսը հաստատել է, որ Իտալիայի չեմպիոնը հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Ալեխանդրո Գառնաչոյի ծառայություններով, տեղեկացնում է MEN-ը։

«Նա խաղում է ՄՅՈՒ-ում, ու դա է գլխավոր խնդիրը։ Եթե Գառնաչոն հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից», ապա կսկսի երկու անգամ ավելի լավ ֆուտբոլ խաղալ, քան հիմա է խաղում։ Նա ունի մեծ պոտենցիալ, արագություն և էլի որակներ։ Մենք ցանկանում ենք ձեռք բերել Գառնաչոյի տրանսֆերային իրավունքը, քանի որ նա հանդես է գալիս «Ման․ Յունայթեդում»։ Այնտեղ ինչ-որ անբացատրելի խնդիր կա», - ասել է Դե Լաուրենտիսը։

Արգենտինացի ֆուտբոլիստը դեռ չի միացել մանկունիական թիմի մարզումներին ու ամենայն հավանականությամբ կհեռանա անգլիական ակումբից։

fastnews-ads-banner