«Նապոլին» պատմության մեջ չորրորդ անգամ դարձավ Իտալիայի Ա Սերիայի հաղթող: Նախորդ անգամ նեապոլյան ակումբը Սկուդետոն նվաճել էր 2022/2023 մրցաշրջանում:
Ա Սերիայի վերջին` 38-րդ տուրում Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը տանը 2-0 հաշվով հաղթեց «Կալյարիին»: Գոլ խփեցին շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինեյը և բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն:
Զուգահեռ ընթացած խաղում «Ինտերը» նույն հաշվով հյուրընկալվելիս հաղթեց «Կոմոյին»: «Ինտերի» պահեստայինների նստարանին էր Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը, որը խաղադաշտ դուրս չեկավ:
«Նապոլին» 82 միավորով գրավեց առաջին տեղն ու դարձավ երկրի չեմպիոն, նախորդ տարվա չեմպիոն «Ինտերը» մեկ միավորով հետ մնաց և երկրորդն է:
Անտոնիո Կոնտեն դարձավ պատմության մեջ առաջին մարզիչը, որը երեք թիմերի հետ նվաճել է Ա Սերիայի չեմպիոնական տիտղոսը: Իտալացի մասնագետը նախկինում չեմպիոն էր դարձել նաև Թուրինի «Յուվենտուսի» և Միլանի «Ինտերի» ղեկին:
Իտալիայի Ա Սերիա, 38-րդ տուր
«Նապոլի» - «Կալյարի»` 2-0 (տեսանյութ)
Սքոթ Մաքթոմինեյ, 42, Ռոմելու Լուկակու, 51
«Կոմո» - «Ինտեր»` 0-2 (տեսանյութ)
Ստեֆան դե Ֆրեյ, 20, Խոակին Կորեա, 51
Հեռացում` Պեպե Ռեյնա, 45 («Կոմո»)
Ռեյնան կարմիր քարտի պատճառով նախատեսվածից շուտ ավարտեց կարիերան