«Նյու Յորք Նիքսը» դուրս է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) Արևելյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆի եզրափակիչ։
«Նիքսը» կիսաեզրափակիչի 6-րդ խաղում տանը 119-81 հաշվով հաղթանակ է տարել ու պայքարից դուրս թողել գործող չեմպիոն «Բոստոն Սելթիքսին»։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Նիքսի» թեթև հարձակվող Օու Ջի Անունոբին` վաստակելով 23 միավոր, կատարելով 9 ռեբաունդ և 2 ասիստ։
«Նյու Յորք Նիքսը» եզրափակիչում կմրցի «Ինդիանա Փեյսերսի» դեմ։
NBA, Արևելյան կոնֆերենցիա, կիսաեզրափակիչ, 6-րդ խաղ
«Նյու Յորք Նիքս» - «Բոստոն Սելթիքս»` 119-81 (26-20, 38-17, 28-20, 27-24) (շարքի հաշիվը` 4-2)
NBA-ի խաղերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։