Logo

NHL. «Ֆլորիդա Փանթերզը» 2-րդ տարին անընդմեջ նվաճեց Սթենլիի գավաթը

12:57 / 18.06.2025Հոկեյ
null

Սթենլիի գավաթի խաղարկության եզրափակիչ սերիայի 6-րդ խաղում «Ֆլորիդա Փանթերզը» 5-1 հաշվով հաղթեց «Էդմոնտոն Օյլերսին»՝ պատմության մեջ 2-րդ անգամ նվաճելով Սթենլիի գավաթը:

Փոլ Մորիսի թիմի կազմում 4 գոլով աչքի ընկավ Սեմ Ռեյնհարթը: Նախորդ անգամ եզրափակիչ դիմակայության մեկ խաղում դարպասի գրավմամբ 4 անգամ աչքի էր ընկել «Մոնրեալ Կանադիենսի» լեգենդ Մորիս Ռիչարդը (1957 թ.):

«Ֆլորիդան» դարձավ պատմության մեջ 10-րդ թիմը, որը գավաթը նվաճել է առնվազն 2 անգամ անընդմեջ: 2023/24 մրցաշրջանում ևս «Հովազները» վճռորոշ սերիայում առավելության էին հասել «Նավթագործների» դեմ պայքարում:

Նախորդ անգամ եզրափակիչներում անընդմեջ պարտություն կրել էր «Բոստոնը» (1977թ., 1978թ.), որին 2 դեպքում էլ հաղթել էր «Մոնրեալը»:

Ամերիկյան թիմի հարձակվող Սեմ Բենեթը 15 գոլով դարձավ փլեյ-օֆֆի գլխավոր դիպուկահարը և ճանաչվեց Սթենլիի գավաթի խաղարկության ամենաարժեքավոր հոկեյիստ՝ ստանալով Conn Smythe Trophy-ն: 15 գոլերից 5-ը կանադացին գրանցեց «Օյլերսի» դեմ դիմակայությունում:

Նախորդ ձմռանը «Բոստոնից» «Ֆլորիդա» տեղափոխված Բրեդ Մարշանը եզրափակիչ սերիայում նետեց 6 տափօղակ և 14 տարի անց նվաճեց Սթենլիի 2-րդ գավաթը:

Քարթեր Վերհագին գործող հոկեյիստների շարքում դարձավ 7-րդը, որ գավաթը գլխավերևում պահել է 3 անգամ: Նախկինում նման նվաճման հասել են Սիդնի Քրոսբին, Պատրիկ Քեյնը, Քրիս Լեթանգը, Եվգենի Մալկինը, Փեթ Մարունը և Ալեք Մարտինեսը:

Փոլ Մորիսը պատմության մեջ 20-րդ մարզիչն է, որ առնվազն 2 անգամ նվաճել է Սթնելիի գավաթը: Գործող մարզիչներից 2-ական գավաթ ունեն նաև Ջոն Կուպերը, Մայք Սալիվանը և Ջոել Քենևիլը:

«Էդմոնտոնի» հարձակվող Քորի Փերին էլ կարիերայում պարտվեց 5-րդ անընդմեջ եզրափակիչը: 40-ամյա հոկեյիստը բոլոր պարտությունները կրել է 2020 թվականից հետո:

fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner