Logo

«Նոան» հաղթեց «Արարատ-Արմենիային» և դարձավ Հայաստանի կրկնակի գավաթակիր

21:13 / 13.05.2025Ֆուտբոլ
null

«Նոան» Հայաստանի կրկնակի գավաթակիր է։

Ռուի Մոտայի գլխավորած թիմը եզրափակիչում 3-1 հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիային»։

«Նոայից» դուբլ գրանցեց Հելդեր Ֆերեյրան, մեկ գոլ էլ խփեց Մաթեուս Այասը, «Արարատ-Արմենիայից» դարպասի գրավմամբ աչքի ընկավ Մարիուս Նուբիսին։

«Նոան» նախորդ անգամ Հայաստանի գավաթը նվաճել էր 2020թ., երբ եզրափակիչում 11-մետրանոցներով հաղթել էր կրկին «Արարատ-Արմենիային»։ Այդ ժամանակ թրիլերային սցենարով անցած խաղում լրացուցիչ ժամանակից հետո լուսատախտակին եղել է 5-5 հաշիվը։

«Արարատ-Արմենիան» նախորդ տարի գավաթակիր դառնալուց հետո չկարողացավ պաշտպանել տիտղոսը։

Հայաստանի գավաթ, եզրափակիչ

«Նոա» - «Արարատ-Արմենիա»` 3-1

Հելդեր Ֆերեյրա, 40, 57, Մաթեուս Այաս, 87 - Մարիուս Նուբիսի, 44

Հեռացում` Ժունիոր Բուենո, 90+7 («Արարատ-Արմենիա»)

Հայաստանի գավաթի խաղարկության հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid

fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner