Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Լիգա 1-ի վերջին` 34-րդ տուրում տանը 3-1 հաշվով կամային հաղթանակի հասավ «Օսերի» դեմ խաղում:
Դուբլ գրանցեց վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիան, մեկ գոլ էլ խփեց փարիզյան գրանդի ավագ Մարկինյոսը:
«Նիսը» տանը 6-0 հաշվով ջախջախեց «Բրեստին», «Մոնակոն» հյուրընկալվելիս 0-4 հաշվով զիջեց «Լանսին», «Մարսելը» տանը 4-2 հաշվով առավելությաան հասավ «Ռենի» հետ խաղում:
ՊՍԺ-ն, «Մարսելը», «Մոնակոն» գրավեցին համապատասխանաբար 1-3-րդ տեղերը և աշնանը կսկսեն պայքարն ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլում: «Նիսը» 4-րդն է և պայքարը Չեմպիոնների լիգայում կսկսի որակավորման փուլից:
«Լիլը» 60 միավորով 5-րդն է և կխաղա Եվրոպա լիգայի Լիգայի փուլում, «Լիոնը» 57 միավորով գրավեց 6-րդ տեղը և հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում:
«Մոնպելյեն» և «Սենտ-Էթյենը» դուրս մնացին Լիգա 1-ից, «Ռեյմսն» էլ տեղը Լիգա 1-ում պահպանելու համար անցումային փլեյ-օֆֆի եզրափակիչում կմրցի «Մեցի» դեմ, որը կիսաեզրափակիչում հաղթել է «Դյունկերկին»:
Ֆրանսիայի Լիգա 1, 34-րդ տուր
ՊՍԺ - «Օսեր»` 3-1 (տեսանյութ)
Խվիչա Կվարացխելիա, 59, 88, Մարկինյոս, 67 - Լասինե Սինայոկո, 30
Չիրացված 11-մետրանոց` Գոնսալու Ռամուշ, 80 (ՊՍԺ)
«Մարսել» - «Ռեն»` 4-2 (տեսանյութ)
«Լանս» - «Մոնակո»` 4-0 (տեսանյութ)
«Լիլ» - «Ռեյմս»` 2-1 (տեսանյութ)
«Լիոն» - «Անժե»` 2-0 (տեսանյութ)
«Նիս» - «Բրեստ»` 6-0 (տեսանյութ)
«Նանտ» - «Մոնպելյե»` 3-0 (տեսանյութ)
«Սենտ-Էթյեն» - «Թուլուզ»` 2-3 (տեսանյութ)
«Ստրասբուրգ» - «Հավր»` 2-3 (տեսանյութ)