Logo

«Ռեալը» խոշոր գումար կվճարի «Լիվերպուլին», որպեսզի Ալեքսանդր-Առնոլդը մասնակցի ԱԱԱ-ին

15:27 / 30.05.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» 10 միլիոն եվրո կվճարի անգլիական «Լիվերպուլին», որպեսզի Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարողանա մասնակցել աշխարհի ակումբային առաջնությանը, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

26-ամյա ֆուտբոլիստը մայիսի 30-ին 6 տարվա պայմանագիր է կնքել «Արքայական ակումբի» հետ:

Աշխարհի ակումբային առաջնությունը կկայանա ԱՄՆ-ում 2025թ. հունիսի 15-ից հուլիսի 13-ը։

fastnews-ads-banner