Logo

Ռոմանո. «Աթլետիկոն» ու «Տոտենհեմը» չեն բանակցում. տրանսֆերային պատմությունն ավարտված է

12:55 / 12.07.2025Ֆուտբոլ
null

«Տոտենհեմի» պաշտպան Քրիստիան Ռոմերոն չի տեղափոխվի Մադրիդի «Աթլետիկո», սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ակումբները տրանսֆերի հարցում չեն բանակցում։ «Տոտենհեմում» վստահ են, որ արգենտինացի ֆուտբոլիստը չի հեռանա ակումբից։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռոխիբլանկոսը» Ռոմերոյին ձեռք բերելու համար պատրաստ է վճարել 70 միլիոն եվրո։

27-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբում է 2021թ. օգոստոսից, 124 խաղում խփել է 7 գոլ, կատարել 3 ասիստ։

Կարդացեք նաև`

fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner