Նիդերլանդների հավաքականի եզրային պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը Լևերկուզենի «Բայերից» կտեղափոխվի անգլիական «Լիվերպուլ», հաղորդում է հայտնի ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Սպասվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստն ու անգլիական գրանդը 5 տարվա պայմանագիր կստորագրեն: Պայմանագրի կետերը 100 տոկոսով համաձայնեցվել են:
Ֆրիմպոնգը կխաղա Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի դիրքում` պաշտպանության աջ եզրում: Անգլիացին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից» և ազատ գործակալի կարգավիճակում կմիանա Մադրիդի «Ռեալին»:
Կարդացեք նաև՝