Logo

Սկիրա. «Լիվերպուլը» պայմանագիր է համաձայնեցրել «Բորնմութի» ֆուտբոլիստի հետ

17:44 / 19.05.2025Ֆուտբոլ
null

«Բորնմութի» պաշտպան Միլոշ Կերկեզը կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում», սոցցանցերում գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Մերսիսայդյան գրանդը 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել հունգարացի եզրայինի հետ։ 21-ամյա ֆուտբոլիստն իր գործակալ Ֆալի Ռամադանիի միջոցով հայտնել է, որ կողմ է կարիերայի նման շարունակությանը։

«Բորնմութը» Կերկեզի տրանսֆերային իրավունքը կվաճառի, եթե վճարվի 45-50 միլիոն եվրո։ Գործարքի վերաբերյալ կողմերը բանակցում են։

fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner