Մոսկվայի «Լոկոմոտիվի» ու Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը սոցցանցերում մարզումային տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ արդեն ժամանել է Երևան։
26-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել է Հայաստանի հավաքականի` առաջիկա ընկերական հանդիպումների հայտացուցակում։ Ազգային թիմը մարզական հավաքը կսկսի մայիսի 31-ին։
Ջոն վան'տ Սխիպի գլխավորած հավաքականը հունիսի 6-ին կմրցի Կոսովոյի, իսկ երեք օր անց` Չեռնոգորիայի թիմերի դեմ։ Երկու հանդիպումներն էլ կլինեն «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։