38-ամյա հայ մասնագետ Տիգրան Թադևոսյանը նշանակվել է անգլիական «Նոթս Քաունթի» ակումբի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Թադևոսյանը 2022 թվականի մայիսից գլխավորում էր «Նոթս Քաունթիի» մինչև 18 տարեկանների թիմը:
Երևանում ծնված հայ մասնագետը մարզչական կարիերան սկսել է Հունաստանում: