Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) դարձավ աշխարհամասի փոխչեմպիոն։
24-ամյա ծանրորդը երկամարտի 343 կգ (158+185) արդյունքով արծաթե մեդալ նվաճեց։ Նա փոքր արծաթե մեդալի էլ արժանացավ պոկում վարժությունում։
Եվրոպայի չեմպիոն դարձավ Իտալիան ներկայացնող Օսկար Ռեյես Մարտինեսը` գրանցելով երկամարտի 349 կգ (159+190) արդյունքը։
Մրցումային նախորդ օրերին Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի փոխչեմպիոն էին դարձել նաև Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Գոռ Սահակյանը (73 կգ), իսկ Գառնիկ Չոլակյանը (61 կգ) բրոնզե մեդալ էր հաղթել։
Ծանրամարտի ԵԱ. Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցը