Fastex Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում Չարենցավանի «Վանը» տանը 3-2 հաշվով առավելության հասավ Երևանի «Փյունիկի» դեմ խաղում:
Դաշտի տերերի կազմում գոլով աչքի ընկան Մոմո Տուրեն, Ուսման Աջիբոնան և բրազիլացի պաշտպան Կլայդերը: Հյուրերից գոլ խփեցին Տարոն Ոսկանյանն ու Յուրի Գարեգինյանը:
Վահե Գևորգյանի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 49-ի և մնաց 5-րդ տեղում: «Փյունիկը» 53 միավորով 4-րդն է:
Fastex Պրեմիեր լիգա, 32-րդ տուր
«Վան» - «Փյունիկ»` 3-1
Մոմո Տուրե, 33, Ուսման Աջիբոնա, 35, Կլայդեր, 51 – Տարոն Ոսկանյան, 45, Յուրի Գարեգինյան, 90+3