Իսպանացի Կառլոս Ալկարասը շարունակում է տիտղոսի պաշտպանությունը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնում»:
Աշխարհի երկրորդ ռակետը 1/8 եզրափակիչում 6-7, 6-3, 6-4, 6-4 հաշվով կամային հաղթանակ տարավ ռուս Անդրեյ Ռուբլյովի դեմ մրցախաղում: Ալկարասն աշխարհի 14-րդ ռակետի արգելքը հաղթահարեց 2 ժամ 43 րոպեում: Մրցախաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ»-ով:
Իսպանացին կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի 61-րդ ռակետ, բրիտանացի Քեմերոն Նորիի հետ, որն ավելի վաղ 1/8 եզրափակիչում 6-3, 7-6, 6-7, 6-7, 6-3 հաշվով հաղթել էր 143-րդ համար, չիլիացի Նիկոլաս Ջարիին: