Logo

«Ուիմբլդոն». Անիսիմովան ևս քառորդ եզրափակիչում է

00:44 / 07.07.2025Թենիս
null

ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ամանդա Անիսիմովան դուրս եկավ «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ:

Աշխարհի 12-րդ ռակետը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի կանանց մենախաղի 1/8 եզրափակիչում 6-2, 5-7, 6-4 հաշվով հաղթեց չեխ Լինդա Նոսկովային: 23-ամյա թենիսիստուհին աշխարհի 27-րդ համարի արգելքը հաղթահարեց 2 ժամ 2 րոպեում: Մրցախաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ 1»-ով:

Անիսիմովան կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի 50-րդ համար, 34-ամյա Անաստասիա Պավլյուչենկովայի հետ, որը 7-6, 6-4 հաշվով հաղթել էր 51-րդ ռակետ Սոնայ Կարտալին:

fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner