Logo

«Ուիմբլդոն». Գործող չեմպիոն Ալկարասը եզրափակիչում է

19:31 / 11.07.2025Թենիս
null

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի եզրափակիչ:

«Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի գործող չեմպիոնը կիսաեզրափակիչում չորս սեթում 6-4, 5-7, 6-3, 7-6 հաշվով հաղթեց աշխարհի 5-րդ ռակետ Թեյլոր Ֆրիցին: Իսպանացին ամերիկացու արգելքը հաղթահարեց 2 ժամ 48 րոպեում: Մրցախաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ»-ով:

Քիչ անց «Ֆասթ Սպորտ»-ով կմեկնարկի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչի մյուս մրցախաղը` Յանիկ Սիներ - Նովակ Ջոկովիչ:

fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner