Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները կարիերայում առաջին անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի եզրափակիչ:
Իտալացին կիսաեզրափակիչում երեք սեթում 6-3, 6-3, 6-4 հաշվով առավելության հասավ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչի դեմ մրցախաղում: 23-ամյա Սիները 38-ամյա Ջոկովիչի արգելքը հաղթահարեց 1 ժամ 54 րոպեում: Մրցախաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ»-ով:
Սիները հուլիսի 13-ին տիտղոսը կվիճարկի երրորդ տարին անընդմեջ եզրափակիչ դուրս եկած, աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի հետ, որը քիչ առաջ կիսաեզրափակիչում չորս սեթում 6-4, 5-7, 6-3, 7-6 հաշվով հաղթել է 5-րդ համար Թեյլոր Ֆրիցին: