Logo

Ուսիկ. «Դյուբուային հաղթելուց հետո կգնամ կարաոկե»

15:25 / 13.07.2025Բռնցքամարտ
null

Ուկրաինացի անպարտելի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը Կառլ Ֆրոչին տված հարցազրույցում ասել է, որ Դանիել Դյուբուային հաղթելուց հետո կգնա կարաոկե:

«Ես սիրում եմ երգել։ Անընդհատ երգում եմ մեքենայի մեջ։ Հիմա ես կարաոկե չեմ գնում, քանի որ Ուկրաինայում այժմ դժվար է գնալ նման տեղեր։ Երբեմն կնոջս հետ գնում ենք ռեստորան։ Երբ ես հաղթեմ Դյուբուային, կգնամ կարաոկե»,- ասել է Ուսիկը:

Հուլիսի 19-ին Լոնդոնում ուկրաինացին և Դյուբուան ռևանշ մենամարտում կվիճարկեն գերծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը: Երկու տարի առաջ Ուսիկը նոկաուտի էր ենթարկել Դյուբուային:

fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner