Անգլիական «Լիվերպուլը» հայտարարեց, որ պաշտոնապես շրջանառությունից հանել և հավերժացրել է «20» համարը: Այս խաղային համարով Անգլիայի չեմպիոնի կազմում 5 տարի խաղացել է պորտուգալացի Դիոգու Ժոտան, որն օրեր առաջ եղբոր` Անդրեի հետ ավտովթարի հետևանքով մահացել էր:
Հատկանշական է, որ «20» համարը շրջանառությունից դուրս է եկել նաև «Լիվերպուլի» կանանց թիմում և ակադեմիայում:
«Որպես ակումբ՝ մենք բոլորս խորապես գիտակցում էինք մեր երկրպագուների զգացումները: Մենք ևս նույն զգացումն ունեինք:
Մեզ համար կենսականորեն կարևոր էր Դիոգուի կնոջը՝ Ռուտեին, ու նրա ընտանիքին ներգրավել այս որոշման կայացման գործընթացում և այնպես անել, որ նրանք առաջինը իմանային մեր մտադրության մասին։
Ես կարծում եմ, որ սա «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի պատմության մեջ առաջին անգամ է, որ նման պատիվ է շնորհվում անհատի։ Հետևաբար, կարող ենք ասել, որ սա եզակի հարգանքի տուրք է հրաշալի մարդուն։
Այս խաղային համարը հանելով՝ մենք այն դարձնում ենք հավերժական և, հետևաբար, երբեք չմոռացվող։
Դիոգուն մեզ միացավ 2020 թվականին, նա օգնեց նվաճել Անգլիայի առաջնություններում 20-րդ տիտղոսը:
Ժոտան հավերժ կլինի մեր «20» համարը»,- ասել է ակումբի գործադիր տնօրեն Մայքլ Էդվարդսը: