Logo

Ժոզե Մոուրինյոն այլևս «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչը չէ

12:03 / 29.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Ֆեներբահչեն» հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ «Ֆեներբահչեն» չի կարողացել նվաճել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի ուղեգիր։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում Մոուրինյոյին կատարած աշխատանքի համար և մաղթում ենք հաջողություն հետագա կարիերայում», - գրված է ակումբի պաշտոնական հայտարարությունում։

62-ամյա մասնագետը թուրքական թիմում աշխատում էր 2024 թվականից։

fastnews-ads-banner