
Էրնեստո Գևարան ծնվել է 1928 թ. Արգենտինայում: Փոքրիկ Գևարան սիրում էր ֆուտբոլը, ռեգբին, շախմատը և զբաղվում էր հեծանվային սպորտով: Մասնագիտությամբ բժիշկ Էրնեստոն ուսման տարիներին չէր հետաքրքրվում քաղաքականությամբ, և համալսարանն ավարտելուց հետո զբաղվում է բժշկությամբ:
Ճակատագրի բերումով նա հայտնվում է Մեքսիկայում, որտեղ և ծանոթանում է հայրենասեր Ֆիդել Կաստրոյի հետ: Հենց այս տղամարդու շնորհիվ էլ Գևարան սիրահարվում է հեղափոխության գաղափարին և համալրում է Կաստրոյի համախոհների շարքը:
Էրնեստոն առաջիններից էր, որ ցանկություն հայտնեց միանալ Ֆիդելին, երբ վերջինս պատմեց Կուբայի՝ բռնակալ Բատիստայի դիկտատուրայից ազատագրման պլանի մասին: 1958 թ. հաղթանակից հետո կուբացիները նրան տալիս են «Չե» անունը, որը թարգմանաբար նշանակում է «ընկեր»:
1965 թ. նա փորձում է հեղափոխություն անցկացնել Բոլիվիայում, սակայն տեղի իշխանությունը նրա դեմ է դուրս գալիս և նրան ձերբակալում են ու մահապատժի դատապարտում: Նրա մարմինը մասնատում են, իսկ մնացորդները թաղում սիրելի Հավանայում:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Գևարայի բացառիկ լուսանկարները, որոնք արվել են Լիսա Հովարդի հետ հարցազրույցի ժամանակ 1964 թ. Հավանայում, Կուբա:
Լուսանկարների հեղինակն է Էլիոտ Էրվիթը:
տես նաև՝Չե Գևարան ասել է…
աղբյուր՝ vintag.es