Logo

«AKNEYE-ը հետք է թողնելու մշակույթում»․ Լազար Միրզոյան

Հեղինակ
Հակոբ Գևորգյան
13:34 / 18.10.2024AKNEYE
Բացառիկ
null

AKNEYE-ն առաջարկում է հայացք նետել նկարչի աշխարհին՝ հարթակ տրամադրելով արվեստի, դիզայնի և քանդակագործության մեջ ձևավորվող և հաստատված տաղանդների համար՝ կիսելու իրենց անձնական պատմությունները եզակի գեղարվեստական ​​ստեղծագործությունների միջոցով: AKNEYE-ը առանց սահմանների նախագիծ է, որտեղ իրենց տեսլականը կարող են ներկայացնել արտիստներ աշխարհի ցանկացած կետից։

AKNEYE նախագծի շրջանակում Fastnews-ի հերթական զրուցակիցը նկարիչ Լազար Միրզոյանն է։

Ինչպե՞ս հայտնվեցիք արվեստի աշխարհում։

7 տարեկան էի, մեր հարևանի տուն էինք գնացել, իրենց տղան էլ նկարչական դպրոց էր հաճախում։ Պատշգամբի սեղանին թղթեր ու ներկեր էին դրած, տղան էլ գնացել էր բակ ֆուտբոլ խաղալու։ Ես վերցրի ներկերը ու սկսեցի նկարել տուն, խոտի դեզ, կենդանիներ․․․ նկարն արեցի, գնացի, նստեցի տեղս։ Մեկ էլ հանկարծ լսեցինք մեր հարևանուհու ձայնը, որը որդուն էի կանչում ու նախատում, թե ինչու չի նկարում, եթե այսքանը կարող է։ Տղան էլ ասաց, որ դա ինքը չի նկարել։ Պարզեցին, որ ես եմ ու հաջորդ օրվանից մեր հարևանի տղայի հետ գնում էի նկարչական դպրոց։

Վերջին շրջանում կարծես ավելի շատ տիեզերք եք նկարում․․․

Վերջին շրջանում ընդհանրապես տիեզերք եմ նկարում։ Դա սկսվեց, երբ 4 ամիս կոմայի մեջ էի։ Այդ ընթացքում շատ բաներ եմ տեսել։ Ինձ համար դեպի լույս տանող ճանապարհն անցել է համաստեղությունների, տիեզերքի միջով, սովորաբար բոլորը մթով են գնում այդ ուղին։ Նկարել եմ ինչ-որ բաներ առանց իմանալու, հետո պարզվել է, թե դա ինչ է։ Մինչև այսօր ինչ նկարում եմ, փորձում եմ հիշողությամբ վերարտադրել տեսածս։

Կներկայացնե՞ք Ձեր AKNEYE-ը։

Ես նկարել եմ տիեզերք, բայց այնտեղ մի քանի տարբեր բաներ կան։ Հիմնականում Անդրոմեդիայի գալակտիկան եմ նկարել։ Այն ինձ համար հունական լեգենդ է, որը հույսի բաղադրիչ ունի իր մեջ։ Նա թագավորի աղջիկն էր, որին կապում են ժայռին, որպեսզի հրեշը գա, հետո նրան փրկում են ու նա դառնում է երկրի թագուհի։ Ժողովուրդը լավ է ապրում, բավարաված ու երջանիկ։ Այսինքն՝ ամենածանր պահին նա փրկության հույսը չէր կորցրել։ Գաղափարն այն է, որ հույսից բացի պետք է հավատ ունենալ վաղավ օրվա, անգամ հաջորդ րոպեի համար։

Ինչո՞վ էր հետաքրքիր աշխատանքը AKNEYE-ի հետ։

ԱԿՆ-ի չափն ու ձևն էր շատ հետաքրքիր։ Այն կարելի է անընդհատ զարգացնել։ Շատ շնորհակալ եմ գաղափարի հեղինակներին, որովհետև սրանով նկարիչներին շատ մոտիվացնում են։ Երիտասարդներն սկսում են մտածել ու շատ գեղեցիկ գործեր են ստանում, ինչն օգուտ է մեր մշակույթին։ AKNEYE-ը հետք է թողնելու մշակույթում։

Իսկ ի՞նչ ուղղությամբ է զարգանում ժամանակակից արվեստը Ջեր գնահատմամբ։

Ժամանակակից արվեստում շատ հետաքրքիր մտահղացմամբ գործեր են ստեղծվում, որը կապ չունի կտավի, քանդակի հետ։ Սա արվեստի նոր խոսք է, իսկ AKNEYE-ը այս ամենի մի մասն է ու նաև հիմք է դառնալու լավ գաղափարների համար։

«AKNEYE-ը ֆանտաստիկ գաղափար է»․ Մինաս Հալաջ

«AKNEYE նախագիծը միանգամից շատ հետաքրքրեց ինձ»․ Մակո Լոմաձե

«AKNEYE- ը հետաքրքիր, նոր աշխարհ է, որտեղից շատ բան կարելի է սովորել»․ Ջուլի Դաշտոյան

«AKN-ը լրիվ այլ հարթություն է ու շատ-շատ բարդ է դրա վրա նկարելը»․ Աննա Վանեսյան

«AKNEYE-ը կարծես կամուրջ լինի ավանդականի և ապագայի միջև»․ Քենիացի նկարիչ Ալֆա

«AKNEYE-ը շատ բարձր հեռանկար ունի, կարծես անծայրածիր է»․ Արմեն Դերմենջյան

«Երբ AKNEYE-ը բերեցին իմ արվեստանոց, երկու օր շփվեցի այդ քանդակի հետ»․ Արթուր Սարյան

«Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ նկարչության ոլորտում բացահայտվեց NFT-ն»․ Ռաֆֆի Ետալեան

«Կար ռիսկ, որ ԱԿՆ-ը չդառնար ուղղակի դեկոր, արվեստի նման մարտահրավերներն ինձ դուր են գալիս»․ Սամվել Սաղաթելյան

«ԱԿՆEYE-ը երիտասարդներին արվեստին մոտեցնելու նոր ճանապարհ է Հայաստանում»․ Գոհար Պարույրյան

«Ուրախ եմ, որ Հայաստանում ծնվեց արվեստի մի ճյուղ, որը կապ ունի աչքի հետ ու միջազգային մասշտաբով էլ զարգանում է»․ Գարեգգին

«Սա յուրօրինակ ու տարբերվող իրադարձություն է մեր հասարակության մեջ»․ Լյուսի Մանուկյանը՝ ԱԿՆEYE-ի մասին

«AKNEYE-ը միշտ զարգանում է, անընդհատ երազում ենք նոր բաներ ստեղծել և հաջողում ենք»․ Նարեկ Գյուլումյան

«Շեղվել եմ AKNEYE-ի կոնցեպտից և փորձել եմ աչքից ձուկ ստանալ»․ Անահիտ Մարգարյան

«Իմ AKNEYE-ներից յուրաքանչյուրը 20-25 անգամ փոփոխության եմ ենթարկել»․ Գագիկ Թադևոսյան

«Ստեղծագործել եմ մի մեծ շարք, որտեղ AKNEYE-ները ներկայացնում էի կենդանիների աչքերի միջոցով»․ Ռաֆայել Ներսեսյան

AKNEYE նախագծի մեկնարկը, ընթացքն ու տեսլականը․ Ֆիլմ 1

fastnews-ads-banner