AKNEYE-ն առաջարկում է հայացք նետել նկարչի աշխարհին՝ հարթակ տրամադրելով արվեստի, դիզայնի և քանդակագործության մեջ ձևավորվող և հաստատված տաղանդների համար՝ կիսելու իրենց անձնական պատմությունները եզակի գեղարվեստական ստեղծագործությունների միջոցով: AKNEYE-ը առանց սահմանների նախագիծ է, որտեղ իրենց տեսլականը կարող են ներկայացնել արտիստներ աշխարհի ցանկացած կետից։
AKNEYE նախագծի շրջանակում Fastnews-ի հերթական զրուցակիցը նկարչուհի Էլենե Մետրեվելին է Վրաստանից։
Ի՞նչը Ձեզ բերեց արվեստի աշխարհ։
Ես չեմ հիշում նման ժամանակահատված, երբ չեմ նկարել։ Կարելի է ասել, այն իմ մեջ ժառանգական է։ Հայրս նկարիչ չէ, բայց նկարում է ու այդ ձևով կարողանում է փոխանցել իր էմոցիաներն ու մտքերը։
AKNEYE նախագծի հետ ե՞րբ և ինչպե՞ս եք սկսել գործակցել։
AKNEYE-ը՝ որպես նախագիծ, իրոք շատ հետաքրքիր է։ Ընդ որում, ինձ համար այս նախագծի հիմնական գրավչությունն աչքի թեմատիկան է։ Մոտ 6 տարի առաջ ես սկսեցի կուրանալ և այդ թեման ինձ համար շատ զգայուն է ու հենց այդ առաջարկը ստացա, առաջին իսկ վայրկյանից մտովի համաձայնեցի։ Հետո, երբ իմացա, որ բավականին լուրջ նախագիծ է, որը նախատեսված էր անցկացնել Վենետիկի Բիենալեի ժամանակ, ես հասկացա, որ հաստատ կմասնակցեմ։ Այսինքն՝ դա մի թեմա էր, որը շատ մոտ և հոգեհարազատ էր ինձ։
Կներկայացնե՞ք Ձեր AKNEYE-ի մտահղացումը։
Իմ AKNEYE-ը կոչվում է «Երկրի աչք»։ Ես կարծում եմ, որ մեր կյանքում ամեն ինչ կապակցված է բնության հետ։ Դրա համար էլ ես օգտագործեցի ծառերի գաղափարը, ես միշտ իմ աշխատանքներում ցույց եմ տալիս, որ կենդանիները, մարդիկ, ամեն ինչ պատկանում են բնությանը։ Հենց այս միտքն եմ փորձել փոխանցել։
Ես տեսել եմ Ձեր ներկայացումը Վենետիկում և տպավորություն ստացա, որ Դուք ուզում եք ներկայանալ որպես մեկ ամբողջություն Ձեր ստեղծած AKNEYE–ի հետ։
Այս տեսակի նկարները նորույթ են, այնպես չէ, որ նման բաներ դարերով գոյություն են ունեցել, դրա համար էլ ես ուզում էի նույնիսկ այս նոր ոճի մեջ շեշտել բնությունը, շեշտել մեր և մեր ստեղծագործությունների միասնականությունը բնության հետ։ Այդ պատճառով էլ ես ու իմ նկարը Վենետիկի Բիենալեում ներկայանում էինք որպես մեկ ամբողջություն։ Դրա համար էլ մարդիկ և՛ իմ ստեղծած աչքն էին նկարում, և՛ ինձ վրա։ Նրանք ինչ-որ բաներ էին գրում։ Ես խնդրում էի, որ նրանք մեկ նախադասությամբ գրեն, թե ինչպես են ընկալում այդ աչքը։
Այս բոլոր ստեղծագործությունները հասանելի են նաեւ NFT-ի տեսքով։ Ինչպե՞ս եք վերաբերվում դրան։
Ի դեպ, ես մինչև այս էլ էի բազմաթիվ առաջարկներ ունեցել՝ NFT ստեղծելու վերաբերյալ և տարակուսում էի՝ իմաստ ունի զբաղվել դրանով, թե՝ ոչ։ Եվ իմ մասնակցությունն այս նախագծին ինձ համար հետաքրքիր փորձառություն էր նաև այդ առումով։ Ուրախ եմ, որ NFT արվեստի մաս էլ կազմեցի։ Իհարկե, տեխնոլոգիաները, NFT-ները շատ բան են փոխում ժամանակակից արվեստում։ Բոլոր ժամանակաշրջաններում էլ եղել են նորամուծություններ, որոնք փոխել են ամեն ինչ, ոչ միայն արվեստը։ AKNEYE-ն էլ շատ հետաքրքիր նորություն է։
«Վենետիկի Բիենալեում մարդկանց շատ հետաքրքրում էր, թե ինչու հենց աչք»․ Սերկո Մինե
«AKNEYE-ը հետք է թողնելու մշակույթում»․ Լազար Միրզոյան
«AKNEYE-ը ֆանտաստիկ գաղափար է»․ Մինաս Հալաջ
«AKNEYE նախագիծը միանգամից շատ հետաքրքրեց ինձ»․ Մակո Լոմաձե
«AKNEYE- ը հետաքրքիր, նոր աշխարհ է, որտեղից շատ բան կարելի է սովորել»․ Ջուլի Դաշտոյան
«AKN-ը լրիվ այլ հարթություն է ու շատ-շատ բարդ է դրա վրա նկարելը»․ Աննա Վանեսյան
«AKNEYE-ը կարծես կամուրջ լինի ավանդականի և ապագայի միջև»․ Քենիացի նկարիչ Ալֆա
«AKNEYE-ը շատ բարձր հեռանկար ունի, կարծես անծայրածիր է»․ Արմեն Դերմենջյան
«Երբ AKNEYE-ը բերեցին իմ արվեստանոց, երկու օր շփվեցի այդ քանդակի հետ»․ Արթուր Սարյան
«Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ նկարչության ոլորտում բացահայտվեց NFT-ն»․ Ռաֆֆի Ետալեան
«ԱԿՆEYE-ը երիտասարդներին արվեստին մոտեցնելու նոր ճանապարհ է Հայաստանում»․ Գոհար Պարույրյան
«Շեղվել եմ AKNEYE-ի կոնցեպտից և փորձել եմ աչքից ձուկ ստանալ»․ Անահիտ Մարգարյան
«Իմ AKNEYE-ներից յուրաքանչյուրը 20-25 անգամ փոփոխության եմ ենթարկել»․ Գագիկ Թադևոսյան