AKNEYE-ն առաջարկում է հայացք նետել նկարչի աշխարհին՝ հարթակ տրամադրելով արվեստի, դիզայնի և քանդակագործության մեջ ձևավորվող և հաստատված տաղանդների համար՝ կիսելու իրենց անձնական պատմությունները եզակի գեղարվեստական ստեղծագործությունների միջոցով: AKNEYE-ը առանց սահմանների նախագիծ է, որտեղ իրենց տեսլականը կարող են ներկայացնել արտիստներ աշխարհի ցանկացած կետից։
AKNEYE նախագծի շրջանակում Fastnews-ի հերթական զրուցակիցը նկարիչ Մինաս Հալաջն է։
Ի՞նչը Ձեզ բերեց արվեստի աշխարհ։
Հայրս արվեստագետ Սամվել Հալաջյանն է, մենք մտերիմ էինք, լավ ընկերներ էինք ու միշտ նրա մոտ արվեստանոց էի գնում։ Սերը փոքրուց իմ մեջ կար, բայց հայրս դեմ էր, ասում էր, որ գնամ ֆուտբոլ խաղալու, բայց ինձ միշտ հետաքրքիր էր, թե ինչու է նա ժամերով կանգնած նկարակալի կամ սեղանի առաջ։ Սովորել եմ Հակոբ Կոջոյան կրթահամալիրում, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, իսկ գեղարվեստի ակադեմիայում ուսումս կիսատ եմ թողել ու տեղափոխվել Սան Ֆրանցիսկո՝ սովորելու։ Մնացի այնտեղ, որովհետև ցանկանում էի ավելի լավ ճանաչել ամերիկյան նկարչությունը։
Կներկայացնե՞ք Ձեր AKNEYE-ները։
AKNEYE-ը ֆանտաստիկ գաղափար է։ Աչքն ամեն ինչ է, պետք է փորձել լրացնել այս քանդակն ու գաղափարը փոխանցել AKN-ին։ Առաջին AKNEYE-ն ինձ հետ տարա Լոն Անջելես ու այնտեղ նկարեցի։ Այն վերնագրված է «American eye»: ԱՄՆ-ի դրոշի մինիմալիստական կարմիր, կապույտ ու սպիտակ գույներն էլ օգտագործեցի։
Վենետիկում նկարեցի երկրորդ աչքը, որն անվանակոչեցի «Armenian eye»։ Փորձեցի գույներն այնպես ստանալ, որ լինեն մեր՝ հայկական գույները, նաև օգտագործեցի տառեր։
Որքանո՞վ եք կարևորում AKNEYE-ի մասնակցությունը Վենետիկի Բիենալեին։
Ուրախ եմ, որ AKNEYE-ը Վենետիկի Բիենալիեի մաս է կազմում ու տաղավար ունի այնտեղ։ Հենց այնտեղ էլ աշխատեցի, շատերը գալիս էին ու հետաքրքրվում, թե այդ ինչ տառեր եմ նկարում։
Ո՞րն է Ձեր սիրելի ոճը։
Իմ նկարներում գրաֆիտիներ եմ օգտագործում ու իմ երկու AKNEYE-ներն էլ այդ ոճով են։ Սրանք սիմվոլներ, նշաններ են, որոնք ենթագիտակցորեն մտնում են քո մեջ, երբ, թեկուզ ուղղակի քայլում ես փողոցում։ Ես այս ամենը փորձում եմ համադրել մարդկանց հետ, որոնք 21-րդ դարի կերպարներ են իմ նկարներում։
Այս աշխատանքները հասանելի են նաև NFT տարբերակով, ի՞նչ կարծիք ունեք այս մոտեցման մասին։
Նկարը որպես NFT ներկայացնելն ավելի մեծ հասանելիություն է տրամադրում մարդկանց։ Նրանք աշխարհի տարբեր անկյուններից կարողանում են շփվել, տեսնել և ընկալել արվեստը։
«AKNEYE նախագիծը միանգամից շատ հետաքրքրեց ինձ»․ Մակո Լոմաձե
«AKNEYE- ը հետաքրքիր, նոր աշխարհ է, որտեղից շատ բան կարելի է սովորել»․ Ջուլի Դաշտոյան
«AKN-ը լրիվ այլ հարթություն է ու շատ-շատ բարդ է դրա վրա նկարելը»․ Աննա Վանեսյան
«AKNEYE-ը կարծես կամուրջ լինի ավանդականի և ապագայի միջև»․ Քենիացի նկարիչ Ալֆա
«AKNEYE-ը շատ բարձր հեռանկար ունի, կարծես անծայրածիր է»․ Արմեն Դերմենջյան
«Երբ AKNEYE-ը բերեցին իմ արվեստանոց, երկու օր շփվեցի այդ քանդակի հետ»․ Արթուր Սարյան
«Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ նկարչության ոլորտում բացահայտվեց NFT-ն»․ Ռաֆֆի Ետալեան
«ԱԿՆEYE-ը երիտասարդներին արվեստին մոտեցնելու նոր ճանապարհ է Հայաստանում»․ Գոհար Պարույրյան
«Շեղվել եմ AKNEYE-ի կոնցեպտից և փորձել եմ աչքից ձուկ ստանալ»․ Անահիտ Մարգարյան
«Իմ AKNEYE-ներից յուրաքանչյուրը 20-25 անգամ փոփոխության եմ ենթարկել»․ Գագիկ Թադևոսյան