AKNEYE-ն առաջարկում է հայացք նետել նկարչի աշխարհին՝ հարթակ տրամադրելով արվեստի, դիզայնի և քանդակագործության մեջ ձևավորվող և հաստատված տաղանդների համար՝ կիսելու իրենց անձնական պատմությունները եզակի գեղարվեստական ստեղծագործությունների միջոցով: AKNEYE-ը առանց սահմանների նախագիծ է, որտեղ իրենց տեսլականը կարող են ներկայացնել արտիստներ աշխարհի ցանկացած կետից։
AKNEYE նախագծի շրջանակում Fastnews-ի հերթական զրուցակիցը նկարիչ Աշոտ Յանն է։
Ի՞նչը Ձեզ բերեց արվեստի աշխարհ։
Ինձ դուր չի եկել այն աշխարհը, որում ես ապրում եմ ու որոշել եմ ստեղծել այն աշխարհը, որում ես կուզենամ ապրել։ Հենց դա էլ ինձ բերել է նկարչության աշխարհ։ Ինձ համար իմ կտավները ոչ թե հարթություն են, այլ պատուհան դեպի այն աշխարհ, որտեղ ես փորձում են ապրել
Ինչպե՞ս սկսեցիք գործակցել AKNEYE-ի հետ։
AKNEYE-ի հետ գործակցությունը հետաքրքիր պատմություն ունի։ Սոցցանցերից մեկի միջոցով առաջարկ ստացա, մինչև այդ էլ համացանցից տեղեկացել էի նախագծի մասին, հետաքրքիր էր, որովհետև նորություն էր և շատ բարձր մակարդակ էր ներկայացվում։ Այդպես առաջարկ եղավ ու մեծ հաճույքով համաձայնեցի։
Կներկայացնե՞ք Ձեր AKNEYE-ը։
Աշխատանքը կոչվում է «Ժամանակ»։ Պատկերված է երիտասարդ աղջկա դիմանկար, իսկ հակառակ կողմում նույն աղջիկն է՝ ավելի մեծ տարիքում։ AKNEYE-ի կեսի վրա էլ պիքսելներ եմ նկարել, որովհետև ցանկացել եմ շեշտել մեր՝ թվային ժամանակաշրջանը։ Իմ բոլոր կերպարներն այն հերոսներն են, որոնց հետ ես ապրում եմ, շփվում, վիճում, ժպտում ու տխրում․․․ ինձ համար նրանք կենդանի օրգանիզմ են։ Ցանկանում էի ստեղծել մի նոր կերպար, որի հետ ես հաճույքով կշփվեի, կխոսեի, թեկուզ մտովի, իսկ մյուս կողմում, որտեղ աղջիկը մեծ տարքում է, հետաքրքիր է խորհուրդներ հարցնել, որովհետև ավելի երկար տարիներ է ապրել, քան այն տարիները, որ ես ապրել եմ այս աղջկա հետ։
Ես ընդհանրապես էսքիզներ չեմ անում, միանգամից սկսում եմ աշխատել կտավի վրա։ Երբ առաջարկը եղավ, ունեի երկու տարբեր գաղափարներ, ընտրեցի սա ու ինչպիսին որ պատկերացնում էի մտքումս, այդպես էլ փորձել եմ ստանալ։ Սա ավելի շատ և բոլորաքանդակ է և բոլորանկար։ Ինձ հետաքրքրեց հենց այս ձևաչափը մեր ոլորտում, որովհետև նախկինում տարբեր գործեր եմ արել տարբեր հարթությունների վրա։
AKNEYE-ն նաև մասնակցեց Վենետիկի Բիենալեին, ի՞նչ կարծիք ունեք այս մասին։
Բիենալեն շատ լուրջ հարթակ է, որտեղ հնարավորություն է ստեղծվում ստեղծագործողի համար ներկայանալ աշխարհին, ցույց տալ իր արածը և հենց այստեղ էլ ֆիքսվում է՝ կընդունվի աշխարհի կողմից, թե՝ ոչ։ Այս ձևաչափը նոր ու շատ լավ կազմակերպված միջոց է, որով երիտասարդները և ոչ միայն հնարավորություն ունեն ներկայանալու աշխարհին բարձր մակարդակում։
«Հետաքրքիր էր նկարել, զգալ AKNEYE-ի ամբողջ ծանրությունն ու իր կառուցվածքը»․ Լուսինե Ավդալյան
« AKNEYE-ը մի թեմա է, որը շատ մոտ ու հոգեհարազատ է ինձ»․ Էլենե Մետրեվելի
«Վենետիկի Բիենալեում մարդկանց շատ հետաքրքրում էր, թե ինչու հենց աչք»․ Սերկո Մինե
«AKNEYE-ը հետք է թողնելու մշակույթում»․ Լազար Միրզոյան
«AKNEYE-ը ֆանտաստիկ գաղափար է»․ Մինաս Հալաջ
«AKNEYE նախագիծը միանգամից շատ հետաքրքրեց ինձ»․ Մակո Լոմաձե
«AKNEYE- ը հետաքրքիր, նոր աշխարհ է, որտեղից շատ բան կարելի է սովորել»․ Ջուլի Դաշտոյան
«AKN-ը լրիվ այլ հարթություն է ու շատ-շատ բարդ է դրա վրա նկարելը»․ Աննա Վանեսյան
«AKNEYE-ը կարծես կամուրջ լինի ավանդականի և ապագայի միջև»․ Քենիացի նկարիչ Ալֆա
«AKNEYE-ը շատ բարձր հեռանկար ունի, կարծես անծայրածիր է»․ Արմեն Դերմենջյան
«Երբ AKNEYE-ը բերեցին իմ արվեստանոց, երկու օր շփվեցի այդ քանդակի հետ»․ Արթուր Սարյան
«Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ նկարչության ոլորտում բացահայտվեց NFT-ն»․ Ռաֆֆի Ետալեան
«ԱԿՆEYE-ը երիտասարդներին արվեստին մոտեցնելու նոր ճանապարհ է Հայաստանում»․ Գոհար Պարույրյան
«Շեղվել եմ AKNEYE-ի կոնցեպտից և փորձել եմ աչքից ձուկ ստանալ»․ Անահիտ Մարգարյան
«Իմ AKNEYE-ներից յուրաքանչյուրը 20-25 անգամ փոփոխության եմ ենթարկել»․ Գագիկ Թադևոսյան