Logo

«Հետաքրքիր էր նկարել, զգալ AKNEYE-ի ամբողջ ծանրությունն ու կառուցվածքը»․ Լուսինե Ավդալյան

Հեղինակ
Հակոբ Գևորգյան
12:26 / 08.11.2024AKNEYE
Բացառիկ
null

AKNEYE-ն առաջարկում է հայացք նետել նկարչի աշխարհին՝ հարթակ տրամադրելով արվեստի, դիզայնի և քանդակագործության մեջ ձևավորվող և հաստատված տաղանդների համար՝ կիսելու իրենց անձնական պատմությունները եզակի գեղարվեստական ​​ստեղծագործությունների միջոցով: AKNEYE-ը առանց սահմանների նախագիծ է, որտեղ իրենց տեսլականը կարող են ներկայացնել արտիստներ աշխարհի ցանկացած կետից։

AKNEYE նախագծի շրջանակում Fastnews-ի հերթական զրուցակիցը նկարչուհի Լուսինե Ավդալյանն է։

Ի՞նչը Ձեզ բերեց արվեստի աշխարհ։

Ես մասնագիտությամբ նկարչուհի չեմ, օտար լեզուների մասնագետ եմ, բայց աշխատել եմ բանկում։ Շատ սիրում եմ արվեստն ու նկարչությունը և 10 տարի առաջ ինչ-որ պոռթկում ունեցա, սկսեցի նկարելու ու մինչև օրս նկարում եմ։

Ինչպես սկսեցիք գործակցել AKNEYE-ի հետ։

Սիրում եմ ոչ ստանդարտ նկարչությունը։ Ինձ համար կարևոր է, երբ պետք է միտքը հետաքրքիր ձևով մատուցել, ոչ թե կրկնօրինակելով։ AKNEYE-ի գաղափարը դրա համար էր ինձ դուր եկել, հետաքրքվեցի, ինձ առաջարկեցին նկարել ու շատ ուրախացա, որովհետև այդ աչքերն ինձ իրոք գրավել էին։

Կներկայացնե՞ք Ձեր AKNEYE–ը։

Իմ AKNEYE-ը կոչվում է «Հավերժության պարադոքսը»։ Ես աչքի բիբի տեղում նկարեցի հավերժության նշանը և կողքին դրեցի հայելանման նյութ, որ ամեն մարդ իրեն տեսնի ստեղծագործության մեջ։ Ցանկանում էի փոփոխականություն, այսինքն՝ երբ ամեն մարդ նայում է ԱԿՆ-ին, այն նոր կերպար է ստանում։ Քանի որ հետաքրքված եմ Ռենե Մագրիտի ստեղծագործություններով, չկարողացա ամպերի գաղափարը չօգտագործել իմ աշխատանքում որպես անցողիկի ու հաստատունի խորհրդանիշ։ Կոպի ներքևի հատվածում էլ իմ սիրած գունային ծաղիկներով շունչ տվեցի աչքին։

Որքանո՞վ էր հետաքրքիր գործընթացը։

Աչքը հուշեց, թե ինչպես ստեղծել իմ գաղափարը, մանավանդ որ մինչև այդ էլ ինչ-որ գաղափար ունեի։ Ինձ համար հետաքրքիր էր նկարել, զգալ AKNEYE-ի ամբողջ ծանրությունն ու կառուցվածքը։ Դա էլ ներշնչում էր, որպեսզի համապատասխան գույներ ներարկեմ։

Այս աշխատանքները հասանելի են նաև NFT տարբերակով, ինչպե՞ս եք վերաբերվում այս մոտեցմանը։

Ես շատ եմ ցանկանում նաև խորանալ NFT-ի ոլորտում, որովհետև հնարավորություններն անսահման են։ Եթե նկարիչն իր վրձինով ու կտավներով քիչ հնարավորություններ ունի, սա կօգնի, օրինակ, մտքի թռիչքն ավելի հեռուն տանել։

« AKNEYE-ը մի թեմա է, որը շատ մոտ ու հոգեհարազատ է ինձ»․ Էլենե Մետրեվելի

«Վենետիկի Բիենալեում մարդկանց շատ հետաքրքրում էր, թե ինչու հենց աչք»․ Սերկո Մինե

«AKNEYE-ը հետք է թողնելու մշակույթում»․ Լազար Միրզոյան

«AKNEYE-ը ֆանտաստիկ գաղափար է»․ Մինաս Հալաջ

«AKNEYE նախագիծը միանգամից շատ հետաքրքրեց ինձ»․ Մակո Լոմաձե

«AKNEYE- ը հետաքրքիր, նոր աշխարհ է, որտեղից շատ բան կարելի է սովորել»․ Ջուլի Դաշտոյան

«AKN-ը լրիվ այլ հարթություն է ու շատ-շատ բարդ է դրա վրա նկարելը»․ Աննա Վանեսյան

«AKNEYE-ը կարծես կամուրջ լինի ավանդականի և ապագայի միջև»․ Քենիացի նկարիչ Ալֆա

«AKNEYE-ը շատ բարձր հեռանկար ունի, կարծես անծայրածիր է»․ Արմեն Դերմենջյան

«Երբ AKNEYE-ը բերեցին իմ արվեստանոց, երկու օր շփվեցի այդ քանդակի հետ»․ Արթուր Սարյան

«Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ նկարչության ոլորտում բացահայտվեց NFT-ն»․ Ռաֆֆի Ետալեան

«Կար ռիսկ, որ ԱԿՆ-ը չդառնար ուղղակի դեկոր, արվեստի նման մարտահրավերներն ինձ դուր են գալիս»․ Սամվել Սաղաթելյան

«ԱԿՆEYE-ը երիտասարդներին արվեստին մոտեցնելու նոր ճանապարհ է Հայաստանում»․ Գոհար Պարույրյան

«Ուրախ եմ, որ Հայաստանում ծնվեց արվեստի մի ճյուղ, որը կապ ունի աչքի հետ ու միջազգային մասշտաբով էլ զարգանում է»․ Գարեգգին

«Սա յուրօրինակ ու տարբերվող իրադարձություն է մեր հասարակության մեջ»․ Լյուսի Մանուկյանը՝ ԱԿՆEYE-ի մասին

«AKNEYE-ը միշտ զարգանում է, անընդհատ երազում ենք նոր բաներ ստեղծել և հաջողում ենք»․ Նարեկ Գյուլումյան

«Շեղվել եմ AKNEYE-ի կոնցեպտից և փորձել եմ աչքից ձուկ ստանալ»․ Անահիտ Մարգարյան

«Իմ AKNEYE-ներից յուրաքանչյուրը 20-25 անգամ փոփոխության եմ ենթարկել»․ Գագիկ Թադևոսյան

«Ստեղծագործել եմ մի մեծ շարք, որտեղ AKNEYE-ները ներկայացնում էի կենդանիների աչքերի միջոցով»․ Ռաֆայել Ներսեսյան

AKNEYE նախագծի մեկնարկը, ընթացքն ու տեսլականը․ Ֆիլմ 1

fastnews-ads-banner