AKNEYE-ն առաջարկում է հայացք նետել նկարչի աշխարհին՝ հարթակ տրամադրելով արվեստի, դիզայնի և քանդակագործության մեջ ձևավորվող և հաստատված տաղանդների համար՝ կիսելու իրենց անձնական պատմությունները եզակի գեղարվեստական ստեղծագործությունների միջոցով: AKNEYE-ը առանց սահմանների նախագիծ է, որտեղ իրենց տեսլականը կարող են ներկայացնել արտիստներ աշխարհի ցանկացած կետից։
AKNEYE նախագծի շրջանակում Fastnews-ի հերթական զրուցակիցը նկարչուհի Սարկո Մինեն է։
Ինչպե՞ս հայտնվեցիք արվեստի աշխարհում:
5-6 տարեկան էի, նկարեցի կակաչ ու հասկացա, որ այն շատ կենդանի է։ Հենց այդպես էլ որոշեցի, որ պետք է նկարչուհի դառնամ։ Երբեք չեմ կարողացել մի բան վայելել միայնակ և ինչ-որ տեղ արվեստն այն է, ինչի միջոցով իմ տեսածը, վայելածն ու ինձ համար գեղեցիկը կարողանում եմ կիսել մարդկանց հետ։
Մինչև նկարելու գործընթացն ավելի երկար է ինձ մոտ։ Նկարելն ավելի արագ է ստացվում, բայց մինչև դա դու կարծես լցվես նրանով, ինչ տեսնում ու զգում ես։
Կներկակացնե՞ք Ձեր AKNEYE-ը:
AKNEYE-ը շատ կոնցեպտուալ էր ինձ համար։ Միշտ իմ գործերում շերտերը կրկնվում են, բայց վերջերս դրանք ավելի դեմինանտ են դարձել ու AKNEYE-ն էլ դարձավ այդ գործերից մեկը։ Այսինքն՝ առաջին շերտը, որը նկարել եմ և որը լիարժեք նկար է, հաջորդ օրը ծածկել եմ նոր շերտով ու այդպես 4 օր։ Իմաստ այն է, որ այն, ինչ կյանքում տեսնում ենք, իրենց տակ բազմաթիվ այլ շերտեր ունեն, որը մենք չենք տեսնում։
Նկարել եք նաև Բիենալեի ընթացքում, ի՞նչ տպավորություն ունեք:
Վենետիկի Բիենալեն լավագույն միջոցառումներից է, որում որևէ մեկը կուզի ներկայացվել։ Իսկ AKNEYE-ը շատ լավ տեղադրված էր այնտեղ ու գալիս էին մարդիկ, որոնք արվեստը հասկանում են։ Առաջին օրը ես աշխատեցի դրսում, որպեսզի շփումը ավելի շատ լինի։ Օգտագործեցի մեր կոմպոզիտորներից մեկի երաժշտությունը, և դա շատ գրավեց մարդկանց։ Ի դեպ, Վենետիկի Բիենալեում մարդկանց շատ հետաքրքրում էր, թե ինչու հենց աչք ու կարծում եմ, որ քանդակի մեծությունը լավ ազդեցություն է թողնում։
«AKNEYE-ը հետք է թողնելու մշակույթում»․ Լազար Միրզոյան
«AKNEYE-ը ֆանտաստիկ գաղափար է»․ Մինաս Հալաջ
«AKNEYE նախագիծը միանգամից շատ հետաքրքրեց ինձ»․ Մակո Լոմաձե
«AKNEYE- ը հետաքրքիր, նոր աշխարհ է, որտեղից շատ բան կարելի է սովորել»․ Ջուլի Դաշտոյան
«AKN-ը լրիվ այլ հարթություն է ու շատ-շատ բարդ է դրա վրա նկարելը»․ Աննա Վանեսյան
«AKNEYE-ը կարծես կամուրջ լինի ավանդականի և ապագայի միջև»․ Քենիացի նկարիչ Ալֆա
«AKNEYE-ը շատ բարձր հեռանկար ունի, կարծես անծայրածիր է»․ Արմեն Դերմենջյան
«Երբ AKNEYE-ը բերեցին իմ արվեստանոց, երկու օր շփվեցի այդ քանդակի հետ»․ Արթուր Սարյան
«Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ նկարչության ոլորտում բացահայտվեց NFT-ն»․ Ռաֆֆի Ետալեան
«ԱԿՆEYE-ը երիտասարդներին արվեստին մոտեցնելու նոր ճանապարհ է Հայաստանում»․ Գոհար Պարույրյան
«Շեղվել եմ AKNEYE-ի կոնցեպտից և փորձել եմ աչքից ձուկ ստանալ»․ Անահիտ Մարգարյան
«Իմ AKNEYE-ներից յուրաքանչյուրը 20-25 անգամ փոփոխության եմ ենթարկել»․ Գագիկ Թադևոսյան