Logo

5 գիրք+5 ֆիլմ. Տիգրան Գրիգորյան

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 19.11.2020ՄՇԱԿՈՒՅԹ
Տիգրան - 5 գիրք+5 ֆիլմ. Տիգրան Գրիգորյան

1․ Մոռացված նախնիների ստվերները/Тіні забутих предків/1964

ռեժ՝ Սերգեյ Փարաջանով

դերերում՝ Իվան Միկոլայչուկ, Լարիսա Կադոչնիկովա

Խորհրդահայ կինոռեժիսոր, դրամատուրգ Սերգեյ Փարաջանովի այս գեղարվեստական ֆիլմը նկարահանվել է Միխայիլ Կոցյուբինսկու համանուն պիեսի հիման վրա։ Այն պատմում է Կարպատներում ապրող գուցուլների երկու տոհմի՝ Պալիյչուկների և Գուտենյուկների թշնամանքի մասին: Դեպքերը զարգանում են այնպես, որ Իվան Պալիյչուկը (Իվան Միկոլայչուկ) սիրահարվում է թշնամական տոհմի գեղեցկուհի Մարիչկա Գուտենյուկին (Լարիսա Կադոչնիկովա), որն իր հորը սպանած առաջնորդի դուստրն էր։ Այդ վաղամեռիկ աղջկան վիճակված էր ապրել կարճ, սակայն գեղեցիկ կյանք: Իվանը չէր կարող երջանիկ լինել առանց Մարիչկայի, կյաքի բերումով տղան կրկին ամուսնանում է, սակայն զավակներ չի ունենում։ Նրան չի հաջողվում մոռանալ սիրելիին և միայն մահվան մահճում է կարողանում գտնել իր երջանկությունը:

մոռացված նախնիները - 5 գիրք+5 ֆիլմ. Տիգրան Գրիգորյան

2․  400 հարված /Les 400 Coups/ 1959

ռեժ.՝ Ֆրանսուա Տրյուֆո

դերերում՝ Ժան-Պիեռ Լեո, Քլեր Մորիե, Ալբեր Ռեմի, Գի Դեքոմբլ, Պատրիկ Օֆե

Տրյուֆոյի այս ֆիլմում տասներկուամյա Անտուան Դուանելը «դժվարահաճ պատանու» դասական օրինակ է։ Նրա արարքները գուցե լինեին պակաս վտանգավոր և սադրիչ, եթե մշտապես բազմազբաղ մայրը փորձեր հասկանալ երեխային և ավելի շատ ժամանակ ու ուշադրություն հատկացներ նրան։ Անտուանի խորթ հայրն իր թույլ բնավորության պատճառով չէր կարողանում սեփական կարծիքը լսելի դարձնել ո՛չ կնոջ և ո՛չ էլ տղայի համար, իսկ դպրոցի ուսուցիչը բոլոր խնդիրները լուծում էր պատժիների միջոցով։ Այս ամենը հանգեցնում է Անտուանի և նրա ընկերոջ հաճախադեպ փախուստին դասերից և տնից։ Եվ բնականաբար, այսօրինակ կյանքի հետևանքները չէին կարող չանդրադառնալ տղայի ճակատագրի վրա․..

kinopoisk.ru Les quatre cents coups 610706 - 5 գիրք+5 ֆիլմ. Տիգրան Գրիգորյան

 

3․ Կինոթատրոն Պարադիս /Cinema Paradiso/1988

ռեժ.՝ Ջուզեպպե Տորնատորե

դերերում՝ Ֆիլիպ Նուարե, Ժակ Պերեն, Սալվատորե Կաշո, Անտոնելա Աթիլի, Պուպելա Մաջիո

Ֆիլմը կինեմատոգրաֆի հանդեպ սիրո, կինոյով ապրելու և նրա ազդեցությունն իրական կյանքում զգալու կարողության մասին է: Ֆիլմը զուգահեռ մի աշխարհ է, որը թույլ է տալիս ապրել և հավատալ հրաշքներին, տեսնել ճակատագրերի ընթացքը սահուն ժապավենի վրա: Գլխավոր հերոսը Սալվատորե անունով մի փոքրիկ տղա է, որն ապրում է գավառական Սիցիլիայում ու բացահայտում է կինոյի հանդեպ իր անսահման և ամենակուլ սերը:
1990 թ. ֆիլմն արժանանացել է Օսկարի՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում, իսկ 1989 թ. արժանացել է «Գրան պրի» մրցանակի:

tVi83ttAeyMJinYpy6xfgJSpzvP 960x540 - 5 գիրք+5 ֆիլմ. Տիգրան Գրիգորյան

 

4․  Երկնքի զավակները /1997/պարս․՝ بچه‌های آسمان/

ռեժ.՝ Մաջիդ Մաջիդի

դերերում՝ Մուհամմադ Ամիր Նաջի, Ամիր Ֆարուհ Հաշեմյան, Բահարե Սեդդիկին, Ֆերեշտե Սարաբանդի, Քամալ Միրկարիմի, Բեհզադ Ռաֆի:

Իրանցի կինոռեժիսոր Մաջիդիի այս դրամատիկ ֆիլմը ներկայացնում է ընտանեկան մի պատմություն։ Դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին Ալին՝ աղքատ ընտանիքից մի տղա, կորցնում է իր կրտսեր քրոջ կոշիկները, որոնք նոր էր տարել կոշկակարի մոտ: Երեխաները որոշում են այդ մասին չասել ծնողներին, և որպեսզի նրանք չնկատեն, երեխաները փորձում են խորամանկել: Սակայն, ինչպես հաճախ է տեղի ունենում, անմեղ կենցաղային միջադեպը հանգեցնում է անսպասելի դեպքերի:
1997 թվականին ֆիլմը նոմինացվել է Օսկարի՝ որպես լավագույն օտարալեզու ֆիլմ։
PDVD 000 - 5 գիրք+5 ֆիլմ. Տիգրան Գրիգորյան

 

5․ Վեհագույն գեղեցկություն /La grande bellezza/2013

ռեժ.՝ Պաոլո Սորենտինո

դերերում՝Թոնի Սերվիլո, Կարլո Վերդոնե ևն

Ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի այս ֆիլմը եվրոպական նորագույն կինեմատոգրաֆի ամենանուրբ և հոգեբանորեն հարուստ ստեղծագործություններից է։ Այն աչքի է ընկնում գեղագիտական հղացման ամենագունեղ և խոսուն պատկերնով, որտեղ ամենասուր կերպով արտահայտվում է ժամանակակից մարդու ողբերգությունը։ Այն անխոս համարվում է ռեժիսորի իրական նվաճումը իտալական կինոյի պատմության մեջ։ Այստեղ կարելի է տեսնել հասարակության բոլոր շերտերը՝ քաղաքական գործիչներ, արվեստագետներ, ուղղակի հարուստ և կայացած մարդիկ, որոնք վայելում են կյանքը միևնույն ժամանակ ոտնահարելով սեփական արժանապատվությունն ու խիղճը։
Գլխավոր հերոսը՝ 65-ամյա գրող Ջեպ Գամբարձիելան գտնվելով դեպքերի կիզակետում հետևում է այդ կյանքին, սակայն գտնում է իրեն կատարյալ մենության՝ վեհ գեղեցկության մեջ։
Ռեժիսորը ֆիլմը նվիրել է իր ամենամտերիմ ընկերներից մեկին:

grande bellezza 1 1920x1080 2 960x540 - 5 գիրք+5 ֆիլմ. Տիգրան Գրիգորյան

 

 

1 2

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner